Անրի Օխանաշվիլին հանդիպել է Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանին
Անրի Օխանաշվիլին հանդիպել է Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանին

Վրաստանի խորհրդարանի իրավական հարցերով հանձնաժողովի նախագահ Անրի Օխանաշվիլին ներածական աշխատանքային հանդիպում է ունեցել Վրաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Ռոբին Դաննիգանի հետ։

Խորհրդարանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ կողմերը քննարկել են Իրավական հարցերի հանձնաժողովի օրակարգի առաջնահերթ հարցերը և հետագա համագործակցությունը։

«Հանդիպմանը մենք քննարկեցինք մեր երկրի համար շատ կարևոր հարցեր։ Ես շնորհակալություն հայտնեցի դեսպանին մեր երկրի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը աջակցելու և Վրաստանին թեկնածու երկրի կարգավիճակ շնորհելու գործընթացին աջակցելու գործում ներդրած ավանդի համար։

Մենք խոսեցինք նաև Եվրամիության կողմից ներկայացված ինը կետերի մասին, որոնց վրա մենք աշխատում ենք, և պայմանավորվեցինք հետագա սերտ համագործակցության մասին, ինչպես այս ինը առաջնահերթությունների, այնպես էլ այլ հարցերի շուրջ, որոնք, կարծում եմ, կնպաստեն և ավելի խորացնել մեր երկրների միջև սերտ գործընկերային համագործակցությունը»,- ասել է Անրի Օխանաշվիլին։