Անրի Օխանաշվիլին չի հաստատում տեղեկությունը, որ դիմակ կրելու կարգը խախտելու համար հաստատվելու է 100 լարիանոց տուգանք
Պաշտպանական քայլերից մեկը կանխարգելիչ միջոցառումների իրականացումն է, այդ թվում տուգանքի տեսքով, սակայն դա չպետք է ծանր բեռ լինի հասարակության համար,- այս մասին հայտարարել է Վրաստանի խորհրդարանի իրավաբանական հարցերով հանձնաժողովի նախագահ, Անրի Օխանաշվիլին:
Անրի Օխանաշվիլին չի հաստատում տեղեկությունը, որ դիմակ կրելու կարգը խախտելու համար հաստատվելու է 100 լարիանոց տուգանք:
Նրա խոսքով, մանրամասն գրված կլինի, թե ինչ նորմեր պետք է պահպանվեն, քանզի երկիրը անցել է արտակարգ դրության հաջորդ փուլ և անհրաժեշտ է արձագանքել:
Անրի Օխանաշվիլիի հայտարարությամբ, մշակված կլինեն հավասարակշռված օրենսդրական փոփոխություններ: Նշված փոփոխությունների մասին տեղեկությունը կներկայացվի այս շաբաթ: