Անրի Օխանաշվիլի - Գերմանիան հնարավորինս աջակցում է Վրաստանին եվրաինտեգրման ճանապարհին
Անրի Օխանաշվիլի - Գերմանիան հնարավորինս աջակցում է Վրաստանին եվրաինտեգրման ճանապարհին

Խորհրդարանի իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Անրի Օխանաշվիլին հանդիպել է Վրաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Էռնստ Պետեր Ֆիշերին։

Հանդիպման թեմաներից էր Եվրամիության կողմից հաստատված 12 կետից բաղկացած ծրագրի իրականացումը։

«Պարբերաբար հանդիպում ենք, տեղեկատվություն փոխանակում կոնկրետ հարցերի շուրջ։ Պարոն դեսպանը հայտնեց ինչպես իր անձնական, այնպես էլ Գերմանիայի Դաշնային Հանրապետության առավելագույն աջակցությունը մեր երկրի եվրաինտեգրման ճանապարհին։ Ըստ այդմ, մեր քննարկման թեմաներից մեկը վերաբերում էր 12 կետից բաղկացած պլանի կատարած կետերին, ինչպես նաև մնացած որոշ հարցերին, որոնք գործնականում իրականացման վերջին փուլում են»,- հանդիպումից հետո ասել է Անրի Օխանաշվիլին։

Տեղեկությունը տարածում է Վրաստանի խորհրդարանի մամուլի ծառայությունը։