Անրի Օխանաշվիլի. «Ազգային շարժման» կողմից հանրահավաքի մասին հայտարարությունը հերթական անգամ ցույց է տալիս իրենց դեմքը, որ այս մարդիկ չեն ցանկանում արժանապատվորեն ընդունել պարտությունը
Պարզվում է, իբր տեղական ընտրություններում «Միացյալ ազգային շարժումը» որոշակի հաղթանակ տարավ, սակայն հաղթողները չեն անցկացնում բողոքի ցույցեր, ինչը խոսում է այն մասին, որ նրանք հուսահատ և պարտված են,- այս մասին Վրաստանի Առաջին ալիքին է հայտնել խորհրդարանի իրավաբանական հարցերով կոմիտեի նախագահ Անրի Օխանաշվիլին:
Ըստ պատգամավորի, կուսակցության կողմից հանրահավաքի մասին հայտարարությունը մեկ անգամ եւս ցույց է տալիս իրենց դեմքը, որ այս մարդիկ չեն ցանկանում արժանապատվորեն ընդունել պարտությունը, շնորհավորեն հաղթող կուսակցությանը եւ պատրաստվեն երկրորդ փուլին:
«Այս մարդկանց համար ընտրությունները ոչինչ չեն նշանակում, նրանք վերջին տարիներին երբեք չէին պատրաստվում ընտրությունների: Նրանք բացահայտ հայտարարեցին, որ իրենց համար ոչ թե ընտրությունների օրն է կարեւոր, այլ երկրորդ օրը: «Միացյալ ազգային շարժումը» չի դադարում լինել արմատականացված, սակայն նրանք կտրուկ պատասխան ստացան «Վրացական երազանքի» ութերորդ հաղթանակով», – ասել է Օխանաշվիլին: