Անօրինական միգրացիայի հետ կապված՝ Գերմանիան ուժեղացնում է սահմանային հսկողությունը Լեհաստանի և Չեխիայի հետ
Անօրինական միգրացիայի հետ կապված՝ Գերմանիան ուժեղացնում է սահմանային հսկողությունը Լեհաստանի և Չեխիայի հետ

Անօրինական միգրացիայի հետ կապված՝ Գերմանիան ուժեղացնում է սահմանային հսկողությունը Լեհաստանի և Չեխիայի հետ։

Ինչպես գրում է «Reuters»-ը, այս քայլն ուղղված է անօրինական ներգաղթի դեմ պայքարին՝ ապաստանի հարցումների քանակի կտրուկ աճի ֆոնին։

Գերմանիայի ներքին գործերի նախարար Նենսի Ֆեսերի խոսքով՝ տարբեր վայրերում կսկսվեն «ճկուն և շարժական ոստիկանական ստուգումներ», որոնք կիրականացվեն այս շաբաթ։

Գերմանիան վերահսկում է Ավստրիայի հետ Բավարիայի սահմանը 2015 թվականի միգրանտների ճգնաժամից հետո, երբ երկիր ժամանեցին ավելի քան մեկ միլիոն միգրանտներ։