Անոմալ շոգի պատճառով Սերբիայում պատմության մեջ առաջին անգամ լիճը չորացել է
Անոմալ շոգի պատճառով Սերբիայում պատմության մեջ առաջին անգամ լիճը չորացել է

Անոմալ շոգի պատճառով Սերբիայում պատմության մեջ առաջին անգամ լիճը չորացել է։

Բալթյան երկրներում այս շաբաթ ռեկորդային բարձր ջերմաստիճան է գրանցվել։ Խորվաթիայում, Չեռնոգորիայում և Հյուսիսային Մակեդոնիայում օդի ջերմաստիճանը հասնում է 39 աստիճանի։ Սերբիայում շոգի պատճառով՝ հյուսիսային Վոյվոդինա նահանգում, իր բուժիչ ցեխով հայտնի Ռուսանդա աղի լիճը պատմության մեջ առաջին անգամ ցամաքել է։

Սերբիայի հանրային առողջության ինստիտուտը տասը մունիցիպալիտետներում ուժեղ շոգի պատճառով վտանգավոր իրավիճակ է հայտարարել։ Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում հուլիսի 16-ին ամենաշոգ օրն է եղել՝ օդի ջերմաստիճանը հասել է 38,4 աստիճանի։ Ադրիատիկ ծովում ջրի ջերմաստիճանը ռեկորդային է եղել՝ 29,5 աստիճան։