Աննա Ծիթլիձե. Հոկտեմբերի 4-ը պայքարի, դիմադրության և վրաց ժողովրդի միասնության օր էր, քանի անգամ որ պայքարին անհրաժեշտ լինի, այնքան անգամ կանցնեմ նույն ճանապարհով
Ինչ էլ որ խոսեն ռուս «քոցերը» (Վրացական երազանքի կողմնակիցները) կամ սկեպտիկները, հոկտեմբերի 4-ը պայքարի, դիմադրության և վրաց ժողովրդի միասնության օր էր,- այս մասին սոցիալական ցանցում գրել է «Ազգային շարժում» կուսակցության անդամ Աննա Ծիթլիձեն:
Ինչպես նշում է Ծիթլիձեն, ինքը այդ ճանապարհով կանցնի այնքան անգամ, որքան անհրաժեշտ լինի:
«Քանի անգամ որ պայքարին անհրաժեշտ լինի, այնքան անգամ կանցնեմ նույն ճանապարհով՝ ընդդեմ ոչ լեգիտիմ ռուս/քոցերի, ովքեր զավթել են պետությունը:
«Երբ անարդարությունը օրենք է դառնում, դիմադրությունը պարտականություն է դառնում»։
Անկոտրում դիմադրությունը, յուրաքանչյուր ընկնելուց հետո ոտքի կանգնելն ու պայքարը շարունակելը անխուսափելի հաղթանակ է բերելու:
Ազատություն քաղաքական բանտարկյալներին»,- գրում է Աննա Ծիթլիձեն: