Աննա Մարիա Շիկո. Ես գիտեմ, որ Վրաստանի մաքսայինն ամեն ինչ անում է պատժամիջոցների տակ գտնվող բեռների հետ կապված
Աննա Մարիա Շիկո. Ես գիտեմ, որ Վրաստանի մաքսայինն ամեն ինչ անում է պատժամիջոցների տակ գտնվող բեռների հետ կապված

Ես գիտեմ, որ Վրաստանի մաքսայինն ամեն ինչ անում է պատժամիջոցների տակ գտնվող բեռների հետ կապված,- լրագրողներին ասել է Վրաստանում Հունգարիայի դեսպան Աննա Մարիա Շիկոն՝ ի պատասխան պատժամիջոցային բեռների մասին հարցին։

Ինչպես նշեց դեսպանը, ինքը չի կարծում, որ Վրաստանի հասցեին մեղադրանքներ են հնչում, և սա ավելի շատ նախազգուշական միջոց է։

«Մեզ ցույց տվեցին, թե ինչպես է աշխատում մաքսայինը, որ ամեն ինչ ստուգվում է։ Կարծում եմ՝ Վրաստանն ամեն ինչ անում է։ Ես ճանապարհորդել եմ Խևսուրեթիում և Սվանեթիում և շատ դժվար է ամբողջությամբ փակել Վրաստանի սահմանը, քանի որ այն գտնվում է շատ մեծ բարձրության վրա։ Չեմ կարծում, որ սրանք մեղադրանքներ են։ Սա ավելի շատ նախազգուշական միջոց է, քանի որ բոլորն ուզում են ապահովել, որ նման բան տեղի չունենա, բայց ես գիտեմ, որ ամեն ինչ արվում է, և Վրաստանի մաքսայինն անում է ամեն ինչ»,- ասաց դեսպանը։