Աննա Մարիա Շիկո. Մենք հավատում ենք, որ դուք պատրաստ եք թեկնածության և հուսով ենք, որ շատ շուտով կդառնաք Եվրամիության անդամ, կարող եք հույս դնել Հունգարիայի քվեի վրա
Աննա Մարիա Շիկո. Մենք հավատում ենք, որ դուք պատրաստ եք թեկնածության և հուսով ենք, որ շատ շուտով կդառնաք Եվրամիության անդամ, կարող եք հույս դնել Հունգարիայի քվեի վրա

Վրաստանում Հունգարիայի դեսպան Աննա Մարիա Շիկոյի կարծիքով՝ Վրաստանն արժանի է Եվրամիության թեկնածու երկրի կարգավիճակին։

Դեսպանի խոսքով՝ Հունգարիան աջակցում է Վրաստանի եվրոպական նկրտումներին։

«Հունիսին, ցավոք, մի քանի երկրներ որոշեցին, որ Վրաստանը պատրաստ չէ թեկնածուի կարգավիճակին, բայց Վրաստանին տվեց եվրոպական հեռանկար։ Սա արդեն մեծ քայլ է դեպի անդամակցություն։ Մենք տեսնում ենք, որ Վրաստանն արդեն լավ է պատրաստված։ Իհարկե, բարելավում է պետք, բայց Վրաստանը ճիշտ ուղու վրա է։ Մենք հավատում ենք, որ դուք պատրաստ եք առաջադրվելու և հուսով ենք, որ շատ շուտով անդամ կդառնաք։ Դուք կարող եք հույս դնել Հունգարիայի քվեի վրա»,- ասել է դեսպանը Վրաստանի Առաջին ալիքի հետ զրույցում։