Աննա Մալյարը հայտարարում է, որ ուկրաինացի զինվորականները մտել են Զապոռոժյեի շրջանի Ռոբոտինո գյուղ և տարհանում են խաղաղ բնակչությանը
Աննա Մալյարը հայտարարում է, որ ուկրաինացի զինվորականները մտել են Զապոռոժյեի շրջանի Ռոբոտինո գյուղ և տարհանում են խաղաղ բնակչությանը

Ուկրաինացի զինվորականները մտել են Զապոռոժյեի շրջանի Ռոբոտինո գյուղ և տարհանում են խաղաղ բնակչությանը։ Այս մասին հայտնում է Ուկրաինայի պաշտպանության փոխնախարար Աննա Մալյարը։

Նրա փոխանցմամբ, ռուս զինվորականները գյուղը հրետանիով ռմբակոծում են։

«47-րդ բրիգադի մարտիկները, որոնք մարտով մտել են Ռոբոտինո գյուղ, Բրեդլի հետևակի մարտական ​​մեքենաներով կազմակերպել են խաղաղ բնակչության տարհանումը։ Մեր մարտիկներն իրականացնում են պլանային մարտական ​​աշխատանք և ոչնչացնում հակառակորդին։ Ի պատասխան՝ ռուսները շարունակաբար հրետանային կրակ են բացում Ռոբոտինոյի ուղղությամբ։ Բախումները շարունակվում են»,- ասել է Մալյարը։

Հարավային ճակատում՝ Ռոբոտինո գյուղում, ուկրաինացիների հաջողությունների մասին տեղեկություններ է տարածում նաև Պատերազմի ուսումնասիրման ինստիտուտը։ Ամերիկյան ինստիտուտն իր ամենօրյա զեկույցում նշում է, որ օգոստոսի 20-21-ին հրապարակված աշխարհագրական պատկերները ցույց են տալիս, որ ուկրաինացիները հասել են Ռոբոտինոյի կենտրոնական հատված, ինչպես նաև խախտել են ռուսական պաշտպանությունը Մալա Տոկմաչկայից հարավ մի քանի վայրերում:

Մինչ այդ ռուս զինվորական բլոգերները սոցցանցերում գրել էին, որ ռուսական ուժերը պահում են միայն Ռոբոտինոյի հարավային ծայրամասերը, իսկ որոշ տեղեկությունների համաձայն՝ ռուսներն ամբողջությամբ լքել են գյուղը։