Աննա Լուրման. Մենք աջակցում ենք այս շաբաթ Վրաստանին թեկնածուի կարգավիճակ շնորհելուն, քանի որ պարզ է, որ Վրաստանի բնակչության մեծ մասը կողմ է դեպի Եվրամիություն շարժմանը
Աննա Լուրման. Մենք աջակցում ենք այս շաբաթ Վրաստանին թեկնածուի կարգավիճակ շնորհելուն, քանի որ պարզ է, որ Վրաստանի բնակչության մեծ մասը կողմ է դեպի Եվրամիություն շարժմանը

Մենք աջակցում ենք Վրաստանին այս շաբաթ թեկնածուի կարգավիճակ շնորհելուն, քանի որ պարզ է, որ Վրաստանի բնակչության մեծամասնությունը կողմ է շարժվել դեպի Եվրամիություն,- հայտարարել է Գերմանիայի Եվրոպայի և կլիմայի հարցերով պետնախարար Աննա Լուրմանը։

Նրա խոսքով, Վրաստանը բարեփոխումներ է իրականացրել, սակայն պարզ է, որ երկիրը շատ բարեփոխումներ ունի իրականացնելու։

«Ես հոկտեմբերին Վրաստանում էի և տեսա, թե որքան մեծ էնտուզիազմ կա երկրում Եվրամիության հետ կապված։ Վրաստանը բարեփոխումներ է իրականացրել, բայց պարզ է, որ երկիրը շատ բարեփոխումներ ունի իրականացնելու։ Այս առումով մենք հաջորդ տարի ակնկալում ենք ազատ և արդար ընտրական գործընթաց»,- ասաց Աննա Լուրմանը։