Աննա Ֆոտիգան հայտարարում է, որ իրեն մերժել են բանտում տեսակցել Միխեիլ Սաակաշվիլիին
Աննա Ֆոտիգան հայտարարում է, որ իրեն մերժել են բանտում տեսակցել Միխեիլ Սաակաշվիլիին

Եվրախորհրդարանի պատգամավոր Աննա Ֆոտիգան «Twitter»-ում գրում է, որ իրեն մերժել են բանտում տեսակցել Միխեիլ Սաակաշվիլիին։

«Ինձ մերժեցին բանտում այցելել Միխեիլ Սաակաշվիլիին։ Ես ցավում եմ կառավարության կողմից թափանցիկության և բարի կամքի բացակայության համար և կրկնում եմ, որ իրավիճակը շտկելու հնարավորություն դեռ կա։ Վրաստանի կառավարությունն ամբողջությամբ պատասխանատու է նախկին նախագահի կյանքի և առողջության համար»,- գրել է Աննա Ֆոտիգան, ով երեկ այցելել էր Վրաստան՝ Սաակաշվիլիին տեսակցելու նպատակով։