Աննա Ֆոտիգա. Խոսքը միայն օրենքում գրվածի մասին չէ, մենք լսում ենք վրաց ժողովրդին, նրանք բողոքում են օրենքի դեմ

18:00, 23.04.2024

«Խոսքը միայն «Օտարերկրյա ֆինանսավորման թափանցիկության մասին» օրենքում գրվածի մասին չէ, խոսքը գործընթացի մասին է: Մենք լսում ենք վրաց ժողովրդին, նրանք զանգվածաբար բողոքում է դրա դեմ, հետևաբար մենք աջակցում ենք ժողովրդին»,- հայտարարել է եվրախորհրդարանական Աննա Ֆոտիգան եվրախորհրդարանականների՝ Վիոլա ֆոն Կրամոնի, Պետրաս Աուստրևիչուսի և «Ախլիս» Նիկա Գվարամիայի հետ համատեղ ասուլիսում:

Նրա խոսքով, «Այս օրենքը կրկնօրինակն է այն գործողությունների, որոնք Կրեմլը իրականացրել է Ռուսաստանի Դաշնությունում քաղաքացիական հասարակության դեմ»։

«Նախորդ տարի Վրաստանում տեսանք այսպես կոչված ռուսական օրենքի դեմ զանգվածային ցույցեր։ Այս օրենքը կրկնօրինակն է Կրեմլի կողմից Ռուսաստանի Դաշնությունում քաղաքացիական հասարակության դեմ իրականացված նախկին գործողությունները: Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման պայմաններում հավաքական Արևմուտքում, ոչ միայն Եվրոպայում, կա համախմբում Ուկրաինային աջակցելու և Արևմուտքում ավտորիտար ազդեցությունը բացահայտելու համար: Խոսքը միայն այն մասին չէ, թե ինչ է գրված օրենքում, խոսքը գործընթացի մասին և առաջին հերթին մենք լսում ենք վրաց ժողովրդին և ժողովուրդը զանգվածաբար բողոքում է դրա դեմ, հետևաբար մենք աջակցում ենք նրանց»,- ասաց Աննա Ֆոտիգան։

Նմանատիպ