Աննա Ֆոտիգա. Միշա, մենք քեզ հետ ենք
Միշա, մենք քեզ հետ ենք,- այսպես դիմեց Եվրախորհրդարանի պատգամավոր Աննա Ֆոտիգան բանտում գտնվող Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին։
Այսօր կայացած մամուլի ասուլիսում նա պատասխանել է լրագրողների հարցերին, թե ինչ կասեր Սաակաշվիլիին։
«Դժվար է այս կերպ դիմել, անձնական խոսակցությունը շատ ավելի հեշտ է։ Ես կասեմ՝ Միշա, մենք քեզ հետ ենք»,- ասաց Աննա Ֆոտիգան։
Ֆոտիգան լրատվամիջոցների հետ զրույցում խոսել է Միխեիլ Սաակաշվիլիին տեսակցելուն մերժում ստանալու մանրամասների մասին։
«Վրաստան իմ այցի հիմնական նպատակն էր տեսակցել Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին կալանավայրում։ Մենք գիտենք նրա հացադուլի որոշումը և մտահոգված ենք նրա հացադուլի տևողությամբ»,- ասաց Աննա Ֆոտիգան։