Աննա Ֆոտիգա. Գրասենյակ ներխուժելը և «Ազգային շարժման» առաջնորդին ձերբակալելու որոշումն անընդունելի է
Աննա Ֆոտիգա. Գրասենյակ ներխուժելը և «Ազգային շարժման» առաջնորդին ձերբակալելու որոշումն անընդունելի է

Ընդդիմության գլխավոր կուսակցության գլխամասային գրասենյակ ներխուժելը և «Միացյալ ազգային շարժման» առաջնորդ Նիկա Մելիային ձերբալելու մասին որոշումն անընդունելի է,- այս մասին գրում է եվրախորհրդարանական Անա Ֆոտիգան՝ «Թվիթեր» սոցիալական ցանցում:

Նրա խոսքով, քաղաքական ճգնաժամը Վրաստանում չպետք է կարգավորվի բռնությամբ, ագրեսիայով և նվաստատուցիչ հայտարարություններով:

«Վրաստանում քաղաքական ճգնաժամը  չպետք է կարգավորվի բռնությամբ, ագրեսիայով և նվաստատուցիչ հայտարարություններով: Այս գիշերվա իրադարձությունները մղձավանջային էին: Մենք, բոլորս, երազում ենք այլ Վրաստանի մասին»,- հայտարարել է Անա Ֆոտիգան: