Աննա Բուչուկուրի. Խիստ անհրաժեշտ է, որ գաղթականներին թույլատրվի մասնակցել ընտրություններին
Աննա Բուչուկուրի. Խիստ անհրաժեշտ է, որ գաղթականներին թույլատրվի մասնակցել ընտրություններին

Մեր քաղաքական թիմը պահանջում է, որ Վրաստանի քաղաքացիներին, մեր արտագաղթածներին հնարավորություն տրվի էլեկտրոնային համակարգի միջոցով մասնակցել ընտրություններին,- այս մասին խորհրդարանի լիագումար նիստում հայտարարել է խորհրդարանի անդամ Աննա Բուչուկուրին։

Պատգամավորի խոսքով՝ արտագաղթած Վրաստանի քաղաքացիներին պետք է թույլատրվի մասնակցել ընտրություններին էլեկտրոնային համակարգերի միջոցով։

«Մեր քաղաքական թիմը պահանջում է, որպեսզի Վրաստանի քաղաքացիներին, մեր արտագաղթածներին հնարավորություն տրվի էլեկտրոնային համակարգի միջոցով մասնակցել ընտրություններին։ Սրանք մարդիկ են, ովքեր իրականում փրկում են մեր երկիրը։ Նախորդ տարվա տվյալներով՝ մեր երկրի համախառն ներքին արտադրանքի ավելի քան 10%-ը գոյացել է արտագաղթողներից՝ ավելի քան 6 մլրդ լարիից արտագաղթողների փոխանցած գումար։ Ըստ այդմ, խիստ անհրաժեշտ է, որպեսզի այդ մարդիկ կարողանան մասնակցել ընտրություններին, և մենք կօգտագործենք բոլոր քաղաքական ամբիոնները դրան հասնելու համար»,- ասել է Աննա Բուչուկուրին խորհրդարանի լիագումար նիստում։

Տեղեկությունը տարածում է խորհրդարանի մամուլի ծառայությունը։