Աննա Բուչուկուրի. Մարդկային ողբերգությամբ քաղաքական շահարկումը  ոչ բարոյական է, հուսանք կպարզվի, թե ինչ և ինչպես է տեղի ունեցել, և շահարկումները կավարտվեն
Աննա Բուչուկուրի. Մարդկային ողբերգությամբ քաղաքական շահարկումը ոչ բարոյական է, հուսանք կպարզվի, թե ինչ և ինչպես է տեղի ունեցել, և շահարկումները կավարտվեն

Կարծում եմ՝ մարդկային ողբերգությամբ քաղաքական շահարկումները ոչ բարոյական են և սխալ,- Վրաստանի Առաջին ալիքին ասել է «Հանուն Վրաստանի» կուսակցության անդամ Անա Բուչուկուրին։

Բուչուկուրին արձագանքել է երեկ Ծղալտուբոյում տեղի ունեցած միջադեպին:

«Ցավոք, երկրում «Երազանքի» և «Ազգային շարժման» ստեղծած բևեռացման արդյունքում բարդ իրավիճակ է ստեղծվում։ Հուսանք՝ պարզ կդառնա, թե ինչ է եղել, ինչպես է եղել, մանիպուլյացիաներն ու շահարկումները կդադարեն, քանի որ դա ճիշտ չէ։ Ցավոք, «Նացերի» և «Երազանքի» ստեղծած բևեռացումը հաճախ ազդում է մեր քաղաքացիների վրա»,- ասաց Աննա Բուչուկուրին։

Առկա տեղեկությունների համաձայն, Ծղալտուբոյում ընդդիմադիր ակտիվիստը դաժանորեն բանավոր վիրավորել է «Վրացական երազանք»-ի անդամ Էրմիլե Գիգիաձեին, որից հետո Գիգիաձեն տեղում մահացել է։