Աննա Բիերդեն և Գիորգի Գախարիան զրուցել են հետհամավարակային փուլում Համաշխարհային բանկի հնարավոր օժանդակության մասին, որպեսզի աջակցենք Վրաստանի յուրաքանչյուր քաղաքացու բարեկեցությանը. Համաշխարհային բանկ
Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի և Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջաններում փոխնախագահ, Աննա Բիերդեյի հանդիպմանը, Համաշխարհային բանկը արձագանքում է «Թվիթեր» սոցիալական ցանցում:
Համաշխարհային բանկում նշում են, որ զրույցի հիմնական թեմաներն էին՝ պատվաստման ծրագրերը, բարեփոխումների օրակարգը և Վրաստանի Եվրամիությանը ինտեգրումը:
«Զրույցը վերաբերել է նաև Համաշխարհային բանկի հնարավոր օժանդակությանը, հետհամավարակային փուլում երկրի տնտեսության կայուն զարգացման ուղղությամբ», – նշում են Համաշխարհային բանկում:
Վարչապետ Գիորգի Գախարիան Համաշխարհային բանկի փոխնախագահի հետ քննարկել է գործընկերության ռազմավարությունը և Համաշխարհային բանկի կողմից, Վրաստանի պատվաստումների ազգային ծրագրին աջակցության հնարավոր ուղղությունները: Տեսակոնֆերանսին Համաշխարհային բանկի կողմից մասնակցում էին, Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Սեբաստիան Մոլինյուսը, ինչպես նաև քննարկվելիք հարցերի համապատասխան ուղղությունների ղեկավարները, ինչպես գլխավոր գրասենյակնից, այնպես էլ տարածաշրջանային գրասենյակներից, իսկ Վրաստանի կողմից հանդիպմանը ներկա էին Ֆինանսների նախարար Իվանե Մաճավարիանին, Էկոնոմիկայի և կայուն զարգացման փոխնախարար Իրակլի Նադարեիշվիլին և Առողջապահության փոխնախարար Թամար Գաբունիան: