Անկախության տոնի առթիվ Ախալքալաքում տարբեր միջոցառումներ են անցկացվում
Վրաստանի Անկախության օրը հանդիսավոր կերպով նշում են Ախալքալաքում, որտեղ առավոտից բնակչությունը հավաքվել է քաղաքի կենտրոնում։
Տեղացիների համար կազմակերպվում են երաժշտական և թատերական ներկայացումներ, սպորտային միջոցառումներ, մրցույթներ, մանկական ներկայացումներ և շոուներ։ Գործում են թեմատիկ ինստալացիաներ, ֆոտո-գոտիներ, տաղավարներ, հանգստի վայրեր, ձեռքի աշխատանքների և ճանաչողական ցուցահանդեսներ։
Քաղաքացիները նաև հնարավորություն ունեն տեսնելու ՊԲ ռազմական տեխնիկայի, սպառազինության և տեխնիկայի ցուցահանդեսը։ Քաղաքի կենտրոնում հավաքվածների համար համերգ են անցկացնում տեղի կատարողները, ֆոլկլորային և խորեոգրաֆիկ համույթները։
Միջոցառումն իր գագաթնակետին կհասնի ժամը 17:10-ին, երբ երկրի ողջ տարածքում, այդ թվում՝ Ախալքալաքում, հանդիսավոր կերպով կհնչի Վրաստանի պետական օրհներգը։ Երեկոյան համերգին կերգեն Նոդիկո Տատիշվիլին, Սոփո Գելովանին, Մարիամ Մամիսմեդաշվիլին, Դաթունա Մգելաձեն և «Ջորջիա» դուետը։