Անկախ թեկնածուն, չնայած այլևս Ֆրանսիայի քաղաքացի չէ, տիկին է և ցավում եմ, որ նրան նման ձևով են դիմում որոշ մարդիկ. Պասկալ Մենյե
Անկախ թեկնածուն, չնայած այլևս Ֆրանսիայի քաղաքացի չէ, տիկին է և ցավում եմ, որ նրան նման ձևով են դիմում որոշ մարդիկ,- այս մասին հայտարարել է Վրաստանում Ֆրանսիայի դեսպան Պասկալ Մենյեն՝ Վրաստանում նախատեսված ընտրությունները և ԶԼՄ-ներով տարածված գաղտնի ձայնագրությունների մասին խոսելիս:
Ֆրանսիայի դեսպանն ընդգծել է այն փաստը, որ մամուլի որոշ ներկայացուցիչներ աղավաղել են փաստը:
«Ինձանից հարցազրույց են վերցրել ԶԼՄ-ների ներկայացուցիչները և նրանց մի քանիսը աղավաղել են իմ խոսքերը, կամ սխալ են հասկացել իմ խոսքը: Ֆրանսիայի և Եվրամիության անդամ երկրնների դիրքորոշումն այն է, որ մենք, որպես դեսպաններ, հետևում ենք Վրաստանում ընթացող իրադարձությունների և սա մեր պարտականությունն է»,- հայտարարել է Պասկալ Մենյեն: