Անկարայում Թուրքիայի օդատիեզերական արդյունաբերության շենքի վրա հարձակման պատասխանատվությունը ստանձնել է Քրդստանի աշխատավորական կուսակցությունը։
Անկարայում Թուրքիայի օդատիեզերական արդյունաբերության շենքի վրա հարձակման պատասխանատվությունը ստանձնել է Քրդստանի աշխատավորական կուսակցությունը։

Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում թուրքական «Աերոտիեզերական արդյունաբերության» շենքի վրա հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Քրդստանի աշխատավորական կուսակցությունը»։ Կազմակերպության հայտարարության մեջ նշվում է, որ Անկարայում հարձակումն իրականացրել են «Անմահների գումարտակի» երկու անդամներ՝ «Քրդստանի աշխատավորական կուսակցություն» խմբավորման անդամ Ասյա Ալին և Ռոջեր Հելինը։

Տեղեկության համար՝ հարձակումը «Թուրքական ավիատիեզերական արդյունաբերության» շենքի վրա տեղի է ունեցել հոկտեմբերի 23-ին։ Երկու զինված անձինք ռումբ են պայթեցրել շենքի մոտ և կրակ բացել։ Հարձակման հետևանքով զոհվել է 5, վիրավորվել՝ 22 մարդ։ Թուրքիայի իշխանությունները Անկարայում տեղի ունեցած հարձակումը համարել են ահաբեկչություն և ռմբակոծել են քրդերի դիրքերը Իրաքում և Սիրիայում։

Թուրքական արտաքին հետախուզության տվյալներով՝ օդային հարվածներ են հասցվել քրդական խմբավորումների 120 թիրախների։ «Քրդստանի աշխատավորական կուսակցությունը» ճանաչվել է որպես ահաբեկչական խմբավորում Թուրքիայի, ԱՄՆ-ի և Եվրամիության կողմից։