Անկարայում պայթյուններ են որոտացել Թուրքիայի խորհրդարանի և ներքին գործերի նախարարության շենքերի մոտ
Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում պայթյուններ են որոտացել խորհրդարանի եւ ներքին գործերի նախարարության շենքերի մոտ։
Ըստ առկա տեղեկությունների՝ պայթյունն իրականացրել են մահապարտ ահաբեկիչները։
Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ականապատված կոմերցիոն մեքենան մոտեցել է ՆԳՆ անվտանգության գլխավոր վարչության մուտքին եւ մեքենայում գտնվող հարձակվողներից մեկը պայթեցրել է իրեն։
Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ահաբեկիչների մնացած մասը վնասազերծվել է ուժայինների կողմից։
Հարձակման արդյունքում վիրավորվել են թուրք ոստիկաններ։ Պայթյունից հետո տարածքում կրակոցներ են հնչել։