Անկարայի մոտակայքում տեղի ունեցած ինքնաթիռի վթարի հետևանքով զոհվել է ութ մարդ, այդ թվում՝ լիբիական բանակի հրամանատար Մոհամեդ Ալի Ահմեդ ալ-Հադդադը
Թուրքիայի մայրաքաղաք Անկարայի մերձակայքում տեղի ունեցած ավիավթարի հետևանքով զոհվել է ութ մարդ, այդ թվում՝ անձնակազմի երեք անդամ։ Տեղեկությունը տարածում է «Ռոյթերս»-ը։
Զոհվածների թվում է Լիբիայի բանակի հրամանատար Մոհամեդ Ալի Ահմեդ ալ-Հադադին։
Լիբիայում հայտարարվել է եռօրյա սուգ։ Այդ ընթացքում բոլոր պետական հաստատություններում դրոշները կիջեցվեն կիսով չափ, իսկ բոլոր պաշտոնական միջոցառումները կչեղարկվեն։
Falcon 50 ինքնաթիռը, որը Անկարայից վերադառնում էր Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլի, գիշերը կործանվել է Անկարայից մոտ 74 կիլոմետր հեռավորության վրա։ Ինքնաթիռը կապի կորստից առաջ արտակարգ վայրէջքի թույլտվություն է խնդրել, որից հետո կապը ընդհատվել է։
Որոնումա-փրկարարական գործողությունը շարունակվում է մինչ այս պահը։ Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Յերլիկայայի տեղեկացմամբ՝ ինքնաթիռի հետ կապը կորել է Անկարայի օդանավակայանից թռիչքից մոտ 40 րոպե անց։ Թուրքիայի արդարադատության նախարար Յիլմազ Թունչը հայտարարել է, որ Անկարայի գլխավոր դատախազությունը միջադեպի առնչությամբ հետաքննություն է սկսել։