Անջեյ Դուդան լեհական հանրային հեռարձակողների հետ կապված իրադարձություններն անվանում է անարխիա
Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան երկրի հանրային հեռարձակողների հետ կապված իրադարձություններն անվանում է անարխիա։
«Դա անօրինական է, դա անարխիա է»,- ասում է Անջեյ Դուդան։
Լեհաստանի նախագահի խոսքով՝ Դոնալդ Տուսկի ընտրությունը խախտել է սահմանադրությունը, քանի որ խորհրդարանական ընթացակարգերը շրջանցվել են անսպասելի գործողություններով։
Լեհաստանի մշակույթի նախարարությունը հայտարարել է Լեհաստանի հանրային հեռուստատեսության, ռադիոյի և լրատվական գործակալության՝ PAP-ի ղեկավարության ազատման մասին։