Անջեյ Դուդան կարող է արգելափակել եվրահանձնակատարի պաշտոնում Դոնալդ Տուսկի թեկնածությունը
Անջեյ Դուդան կարող է արգելափակել եվրահանձնակատարի պաշտոնում Դոնալդ Տուսկի թեկնածությունը

Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան կարող է արգելափակել վարչապետ Դոնալդ Տուսկի կողմից ընտրված եվրահանձնակատարի թեկնածությունը։

Տեղեկությունը տարածում են արտասահմանյան լրատվամիջոցները։

Վերջին մի քանի օրվա ընթացքում լեհական տարբեր հրապարակումներ գրում էին, որ Տուսկը մտադիր է Եվրահանձնաժողովի նոր կազմում Լեհաստանի ներկայացուցիչ առաջադրել արտաքին գործերի նախարար Ռադոսլավ Սիկորսկուն։ Լեհական կողմից եվրահանձնակատարների առաջադրման համար անհրաժեշտ է և՛ վարչապետի, և՛ նախագահի հավանությունը։

Ըստ լրագրողների՝ նախագահի աշխատակազմը կասկածի տակ է դրել նաեւ Տուսկի կառավարության առաջարկած փոփոխությունները դիվանագիտական ​​ներկայացուցչություններում։