Անջեյ Դուդան հայտարարում է, որ ՆԱՏՕ-ի անդամ երկրները պաշտպանության վրա պետք է ծախսեն ՀՆԱ-ի ոչ թե երկու, այլ երեք տոկոսը
Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի խոսքով՝ ԱՄՆ այցի ընթացքում ինքը պատրաստվում է հանդես գալ նոր նախաձեռնությամբ, որպեսզի ՆԱՏՕ-ի անդամ երկրները համախառն ներքին արդյունքի ոչ թե երկու, այլ երեք տոկոսը ծախսեն պաշտպանության վրա։
Անջեյ Դուդայի խոսքով, 2022 թվականին Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա, պաշտպանությունը դարձրել է ՆԱՏՕ-ի արևելյան թևի անդամների գլխավոր առաջնահերթությունը, և Լեհաստանն իր ՀՆԱ-ի մոտ 4%-ը ծախսում է իր զինված ուժերի հզորացման վրա:
«Ես կցանկանայի առաջարկել, որ ՆԱՏՕ-ի երկրները համատեղ որոշեն պաշտպանության համար ծախսել ՀՆԱ-ի ոչ թե 2 տոկոսը, այլ 3 տոկոսը, և դա պետք է լինի սահմանը»,- ասել է Դուդան։
Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ի պատասխանը Ռուսաստանին Ուկրաինայի պատերազմի սկսվելուց հետո պետք է լինի «հստակ ու համարձակ»։
Հիշեցնենք, որ Վաշինգտոն կայցելեն Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը և նախագահ Անջեյ Դուդան։