Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան հանդիպել է ԱՄՆ Հանրապետական կուսակցության նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի հետ։ Հանդիպումը կայացել է Նյու Յորքի «Թրամփ Թաուերում»։
Հանդիպումից առաջ Թրամփը լրագրողներին ասել է, որ մեծ հարգանք է տածում Դուդայի նկատմամբ և նրա հետ շատ լավ ու մտերիմ հարաբերություններ է ունեցել, և նրանք երբեք որևէ խնդիր չեն ունեցել։
Մինչ այդ Դուդան նույնպես մեկնաբանություն է արել լրատվամիջոցների մոտ: Ինչպես ասել է Լեհաստանի նախագահը, Թրամփն անձամբ է իրեն հրավիրել հանդիպման։
«Նախագահներն իրենց արտասահմանյան այցերի շրջանակներում հանդիպում են նաև տարբեր քաղաքական գործիչների հետ։ Սա նորմալ է, երբ երկու երկրները լավ հարաբերություններ ունեն միմյանց հետ։ Նրանք ցանկանում են լավ հարաբերություններ ունենալ նաև քաղաքական դաշտի տարբեր կողմերի հետ։ Ցանկանում եմ հայտնել, որ Դոնալդ Թրամփն ինքը հրավիրել է ինձ իր տուն։ Այսպիսով, սա անձնական այցելություն է, անձնական հրավեր: Չորս տարի համագործակցել ենք իրար հետ, լավ հարաբերություններ ունենք»,- ասում է Դուդան։