Անջեյ Դուդան ասում է, որ ռուսական սառեցված միջոցները պետք է ծախսվեն Ուկրաինայի հետպատերազմյան վերականգնման վրա
Անջեյ Դուդան ասում է, որ ռուսական սառեցված միջոցները պետք է ծախսվեն Ուկրաինայի հետպատերազմյան վերականգնման վրա

Ուկրաինայի հետպատերազմյան վերականգնումը պետք է իրականացվի սառեցված ռուսական միջոցներով, սակայն անհրաժեշտ են նաև հատուկ ծրագրեր Եվրոպայից,- այս մասին հայտարարել է Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան իր ուկրաինացի գործընկեր Վոլոդիմիր Զելենսկու հետ ճեպազրույցում։

«Պետք է ստեղծվեն այնպիսի ծրագրեր, որոնք ցույց կտան, որ աշխարհը մտահոգված է Ուկրաինայի ճակատագրով և նրա զարգացմամբ։ Հասկանալի է, որ Ուկրաինան պետք է վերակառուցվի զավթիչ Ռուսաստանի փոխհատուցումներով։ Պետք է օգտագործել սառեցված ռուսական միջոցները տարբեր ֆինանսական հաստատություններում»,- ասել է Դուդան։

Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ Ուկրաինային օգնությունը կառավարելու համար անհրաժեշտ են տարբեր ծրագրեր։

«Այս մասին երկու օրից կխոսեմ Դավոսում, որտեղ գերիշխող կլինի Ուկրաինայի հարցը»,- հավելել է Դուդան։

Թողնել մեկնաբանություն