Անջեյ Դուդան ասում է, որ Փարիզում ամենաթեժ քննարկումը եղել է Ուկրաինա զինված ուժեր ուղարկելու մասին, թեև դաշնակիցների միջև կոնսենսուս չկա
Անջեյ Դուդան ասում է, որ Փարիզում ամենաթեժ քննարկումը եղել է Ուկրաինա զինված ուժեր ուղարկելու մասին, թեև դաշնակիցների միջև կոնսենսուս չկա

Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի խոսքով՝ Ուկրաինա զինված ուժեր ուղարկելու հարցում դաշնակիցների միջև կոնսենսուս չկա։

Դուդայի խոսքով՝ երեկ Փարիզում կայացած ոչ պաշտոնական գագաթնաժողովում ամենաթեժ քննարկումը եղել է նշված հարցի շուրջ եւ «այդ հարցում համաձայնության չեն եկել»։

«Այստեղ կարծիքները բաժանված են, նման որոշում չկա»,- ասում է Անջեյ Դուդան։

Լեհաստանի նախագահը հույս է հայտնել, որ դաշնակիցները մոտ ապագայում կկարողանան համատեղ զինամթերք մատակարարել Ուկրաինային։

«Այժմ դա շատ կարեւոր է։ Սա այն է, ինչ իրականում պետք է Ուկրաինային»,- ասել է Լեհաստանի նախագահը։

Երեկ Փարիզում տեղի է ունեցել Ուկրաինային աջակցող միջազգային համաժողով, որին մասնակցել են 20 պետությունների ղեկավարներ։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ուկրաինայի դաշնակիցները կոալիցիա են կազմելու՝ Ուկրաինային միջին և մեծ հեռահարության հրթիռներ մատակարարելու համար։ Նրա խոսքով՝ Փարիզում կայացած համաժողովում առաջնորդները քննարկել են Ուկրաինա արեւմտյան երկրների ցամաքային ուժեր ուղարկելու հնարավորությունը, սակայն այս հարցում չեն կարողացել կոնսենսուսի գալ։ Այժմ արևմտյան երկրների միջև կոնսենսուս չկա Ուկրաինա զորքեր ուղարկելու հարցում, բայց ապագայում ոչինչ չի բացառվում»,- ասել է Մակրոնը։