Անջեյ Դուդա. Եթե չլիներ Ուկրաինայի հերոսական դիմադրությունը, Լեհաստանը և Բալթյան երկրները վտանգի տակ կլինեին
Եթե չլիներ Ուկրաինայի հերոսական դիմադրությունը, Լեհաստանը և Բալթյան երկրները վտանգի տակ կհայտնվեին,- ասել է Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան։
Լեհաստանի նախագահի խոսքով՝ Ուկրաինան ներկայումս պաշտպանում է ինչպես Լեհաստանը, այնպես էլ Գերմանիաը, մինչդեռ Ռուսաստանը վտանգ է ներկայացնում ամբողջ Եվրոպայի համար։
Ըստ Դուդայի՝ մեծ Ռուսաստանի մասին գաղափարները նշանակում են այլ ժողովուրդների հպատակեցում, և դա միայն ՌԴ նախագահի գաղափարները չեն, դրանով տոգորված է ռուսական հասարակության մի զգալի մասը։
«Ուկրաինայի շնորհիվ այս սպառնալիքն այժմ վերահսկելի է, բայց կարծում եմ, որ ապագայում, ցավոք, այդ սպառնալիքը ակտուալ կդառնա։ Միակ բանը, որ մենք կարող ենք անել, մեր սեփական անվտանգությունն ամրապնդելն է։ Ուկրաինան ցույց է տալիս, թե ինչ կարելի է անել լավ զենքով»,- ասել է Անջեյ Դուդան։