Անջեյ Դուդա – Խոր վշտով տեղեկացա World Central Kitchen բարեգործական կազմակերպության կամավորների, այդ թվում՝ Լեհաստանի քաղաքացու մահվան մասին, այս ողբերգության մասին բացատրություն ենք պահնաջում

19:40, 02.04.2024

Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան արձագանքել է Գազայի հատվածում իսրայելական հարձակման հետևանքով «World Central Kitchen» բարեգործական կազմակերպության յոթ աշխատակիցների մահվանը, որոնցից մեկը Լեհաստանի քաղաքացի է։

Ինչպես Դուդան գրում է սոցցանցում, այս ողբերգությունը չպետք է տեղի ունենար:

«Խոր վշտով տեղեկացա Գազայի հատվածում World Central Kitchen կազմակերպության կամավորների, այդ թվում՝ Լեհաստանի քաղաքացու մահվան մասին։ Իմ մտքերը նրանց սիրելիների հետ են։ Այս խիզախ մարդիկ իրենց աշխատանքով և ուրիշներին նվիրվածությամբ փոխել են աշխարհը դեպի լավը: Այս ողբերգությունը չպետք է տեղի ունենար, և նրանք պետք է դա բացատրեն մեզ»,- գրել է Դուդան Twitter-ում։

Գազայի հատվածի վրա իսրայելական հարձակման հետեւանքով զոհվել է «World Central Kitchen» բարեգործական կազմակերպության յոթ աշխատակից։ Զոհվածների թվում կան Ավստրալիայի, Մեծ Բրիտանիայի և Լեհաստանի քաղաքացիներ։ Հարձակումից հետո բարեգործական կազմակերպությունը դադարեցրել է իր աշխատանքը Գազայում։

Նմանատիպ