Անջեյ Դուդա. Մենք շարունակելու ենք աջակցել Ուկրաինային, ազատ աշխարհը չպետք է թույլ տա Ռուսաստանին հաղթանակ տանել
Անջեյ Դուդա. Մենք շարունակելու ենք աջակցել Ուկրաինային, ազատ աշխարհը չպետք է թույլ տա Ռուսաստանին հաղթանակ տանել

«Մենք աջակցում ենք և կշարունակենք աջակցել Ուկրաինային ազատության համար պայքարում»,- սոցցանցում գրում է Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան։

«Մենք աջակցում ենք և կշարունակենք աջակցել Ուկրաինային ազատության համար նրա պայքարում։ Հիմա այս աջակցությունը դեռևս կենսական է, չնայած մեր «պատերազմական հոգնածությանը»։ Ազատ աշխարհը չպետք է թույլ տա Պուտինի ու Ռուսաստանի հաղթանակը»,- ​​գրել է Դուդան։

Նշված հայտարարության հետ մեկտեղ Լեհաստանի նախագահը հրապարակել է Ուկրաինա կատարած այցի տեսագրություններ։