Անջեյ Դուդա. Լեհաստանը շահագրգռված չէ իր շուկայում ուկրաինական հացահատիկի վաճառքով
Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի խոսքով՝ մի քանի օրից Նյու Յորքում ինքը կհանդիպի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։ Դուդան լրատվամիջոցների հետ զրույցում խոսել է սպասվող հանդիպման մասին:
Ի թիվս այլ հարցերի, մենք կխոսենք հացահատիկի մասին»,- ասել է Լեհաստանի նախագահը։
Անջեյ Դուդայի խոսքով՝ Լեհաստանը շահագրգռված չէ լեհական շուկայում ուկրաինական հացահատիկի վաճառքով, հավելելով, որ իրենք պետք է պաշտպանեն սեփական շահերը։
«Մենք պետք է պաշտպանենք մեր շուկան, և մենք դա անում ենք։ Միաժամանակ մենք փորձում ենք օգնել Ուկրաինային։ Ուկրաինան պետք է հասկանա մեր դիրքորոշումը»,- հավելել է Դուդան։