Անջեյ Դուդա. Առանց Ուկրաինայի անհնար է Ուկրաինայի ապագայի վերաբերյալ որևէ համաձայնագիր ստորագրել
Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի խոսքով՝ Ուկրաինան անպայման պետք է մասնակցի իր ապագայի շուրջ ընթացող բանակցություններին։
«Առանց Ուկրաինայի հնարավոր չէ որևէ համաձայնագիր ստորագրել Ուկրաինայի ապագայի վերաբերյալ»,- ասել է Դուդան լրատվամիջոցներին տված հարցազրույցում՝ հավելելով, որ Լեհաստանը պետք է պայքարի դրա համար։
Անջեյ Դուդայի խոսքով, այս հարցում Լեհաստանը հենվում է սեփական դժվարին պատմական փորձի վրա, այդ թվում՝ համաձայնագրերի, որոնք վերջ դրեցին Երկրորդ համաշխարհային պատերազմին։
«Եթե մենք չպայքարենք, որ Ուկրաինան այսօր լինի բանակցությունների սեղանի շուրջ, ապա նման գործելաոճը կարող է կրկնվել ապագայում։ Պետք է պայքարել, որպեսզի նման բան երբեք չկրկնվի»,- ասել է Լեհաստանի նախագահը։