Անդրեյ Բաբիշը պնդում է, որ Ռուսաստան-Ուկրաինա պատերազմի շուրջ բանակցություններում Եվրամիության ներկայացուցիչը պետք է լինի Ֆրիդրիխ Մերցը
Andrej Babis arrives at the Prague Castle tone appointed as prime minister in Prague, Czech Republic, Wednesday, June 6, 2018. The Czech Republic's president Milos Zeman has again sworn in billionaire Andrej Babis as the prime minister in a move that could see the Communist Party taking a share of power for the first time since the 1989 anti-Communist Velvet Revolution. (AP Photo/Petr David Josek)
Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշը հայտարարել է, որ Ռուսաստան-Ուկրաինա պատերազմի շուրջ բանակցություններում Եվրամիության ներկայացուցիչը պետք է լինի Ֆրիդրիխ Մերցը։
Բաբիշը նշել է, որ պատերազմի շարունակությունը որևէ դրական արդյունքի չի բերի, և պարզ է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն է ագրեսորը։
Բաբիշը նաև նշել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այժմ կենտրոնացած է Մերձավոր Արևելքի հարցերի և Հորմուզի նեղուցում տիրող իրավիճակի վրա։
«Իմ կարծիքով, Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը պետք է ինչ-որ կերպ ղեկավարի դիվանագիտական առաքելությունը», – ասել է Բաբիշը։
Նախկինում Եվրամիության գերագույն ներկայացուցիչ Կայա Կալասը նշել էր, որ Եվրոպան չի կարող լինել չեզոք միջնորդ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև հնարավոր բանակցություններում, քանի որ այն Ուկրաինայի կողմից է։