Թբիլիսիում, Անջափարիձեյի փողոցում մեկ մարդ վիրավորվել է:
Վիրավորը տեղափոխվել է հիվանդանոց: Նրա վիճակն այս պահին անհայտ է:
Հաղորդվում է, որ տղամարդը հրազենից կրակել է մի քանի անգամ:
Ինչպես Վրաստանի Առաջին ալիքին հայտնել են ՆԳ նախարարության մամուլի ծառայությունում, փաստթվ հետաքննություն է ընթանում, Վրաստանի քրեական օրենսգրքի 19-108 և 236 հոդվածներով, որոնք նախատեսում են դիտավորյալ սպանության փորձ և զենքի ապօրինի գնում, պահում և կրում: