Անիտա Հիպպեր. Մենք միշտ կկանգնենք վրաց ժողովրդի կողքին, մենք Վրաստանի կառավարության հետ կքննարկենք հետագա միջոցառումները՝ ժողովրդավարական ուղուն վերադառնալու համար
Անիտա Հիպպեր. Մենք միշտ կկանգնենք վրաց ժողովրդի կողքին, մենք Վրաստանի կառավարության հետ կքննարկենք հետագա միջոցառումները՝ ժողովրդավարական ուղուն վերադառնալու համար

«Վրաստանում մենք չենք տեսնում որևէ նշան իրավիճակի բարելավման՝ ժողովրդավարության, ազատության և այն արժեքների տեսանկյունից, որոնք աջակցում է Եվրամիությունը», – հայտարարել է արտաքին և անվտանգության հարցերով Եվրահանձնաժողովի խոսնակ Անիտա Հիպերը։

Անիտա Հիպերին հարց է տրվել Վրաստանում քաղաքացիական հասարակության և մեդիայի դեմ ուղղված «ռեպրեսիվ օրենքների» վերաբերյալ, որոնք ընդունվել են մի քանի օր առաջ, և որոնց առնչությամբ «Վրացական երազանքի» անդամները հրապարակայնորեն հայտարարել են, որ այդ քայլով ցանկանում են դադարեցնել Եվրամիության աջակցությունը քաղաքացիական հասարակությանն ու մեդիային։

«Ես հոգեբան չեմ, սակայն սա մեղքի բարդման և պրոյեկցիայի դասական տակտիկա է։ Ցավոք, հենց դա է այժմ տեղի ունենում Վրաստանում։ Մենք չենք տեսնում առկա իրավիճակի բարելավման որևէ նշան՝ ժողովրդավարության, ազատության և այն արժեքների տեսանկյունից, որոնք աջակցում է Եվրամիությունը՝ լինի դա քաղաքացիական հասարակությունը, թե խոսքի ազատությունը։ Ինչ վերաբերում է քաղաքական համատեքստին, ինչպես գիտեք, մենք նվազեցրել ենք քաղաքական հարաբերությունների մակարդակը։ Բացի այդ, դադարեցրել ենք Վրաստանի իշխանություններին ուղղված ցանկացած ուղիղ օգնություն և վերացրել ենք դիվանագետների, բարձրաստիճան պաշտոնյաների և նրանց ընտանիքի անդամների համար առանց վիզայի երթևեկությունը։ Մենք միշտ կանգնած ենք լինելու վրացի ժողովրդի կողքին և նաև կքննարկենք Վրաստանի իշխանությունների նկատմամբ հետագա քայլերը՝ ժողովրդավարական ուղի վերադարձնելու նպատակով», – հայտարարել է Անիտա Հիպերը։