Անի Ծիթլիձե. Ուզում եմ կրկին դիմել իշխանություններին՝ Սաակաշվիլիին տեղափոխել բուժման, ես չեմ պատրաստվում դադարեցնել բողոքի ակցիան, ես վճռել   եմ
Անի Ծիթլիձե. Ուզում եմ կրկին դիմել իշխանություններին՝ Սաակաշվիլիին տեղափոխել բուժման, ես չեմ պատրաստվում դադարեցնել բողոքի ակցիան, ես վճռել եմ

Ազգային շարժման անդամ Անի Ծիթլիձեի խոսքով՝ ինքը չի պատրաստվում դադարեցնել հացադուլը այնքան ժամանակ , քանի դեռ իր պահանջը չի կատարվել։

Ծիթլիձեն կրկին դիմում է իշխանություններին՝ Միխեիլ Սաակաշվիլիին բուժման նպատակով արտերկիր տեղափոխելու համար։

Նախ ուզում եմ շնորհավորել բոլորի Սուրբ Ծնունդը։ Այսօր այն օրն է, երբ ծնվեց Քրիստոսը, ով հետո խաչվեց մեզանից յուրաքանչյուրի մեղքերի համար, ով մեզ ասաց, որ սիրեք ձեր թշնամիներին և բարիք արեք ձեզ ատողներին: Հացադուլիս տասնմեկերորդ օրը ցանկանում եմ կրկին դիմել իշխանություններին և բոլոր նրանց, ովքեր կարող են՝ փրկել մարդկային կյանքը, նախագահ Սաակաշվիլիին տեղափոխել բուժման։ Ես չեմ պատրաստվում դադարեցնել բողոքը, ես շարունակում եմ .վճռել եմ»,- ասել է Ծիթլիձեն։