Անհրաժեշտության դեպքում Բարաթաշվիլու փողոցում տուժած երեխաներին կտեղափոխեն արտասահման. Կվիրիկաշվիլի

17:50, 28.02.2018

Վրաստանի վարչապետի հանձնարարությամբ, Բարաթաշվիլու փողոցում գտնվող շենքից պատուհանի ապակին ընկնելու հետևանքով տեղի ունեցածի առնչությամբ, մոբիլիզացված են բոլոր համապատասխան ծառայությունները: Այս մասին հայտարարություն է տարածել կառավարության վարչության մամլո ծառայությունը:

«Տուժած անչափահասներին տեղափոխել են բուժհաստատություններ, որտեղ նրանք անցնում են համապատասխան հետազոտություններ և բուժում: Տեղում այս րոպեներին գտնվում է առողջապահության նախարարի տեղակալ Զազա Սոփրոմաձեն, կրթության և գիտության նախարարի տեղակալ Լիա Գիգաուրին և խորհրդարանի առողջապահության և կրթության կոմիտեների նախագահներ Ակակի Զոիձեն և Մարիամ Ջաշին:

 

Ներքին գործերի նախարարությունը տեղի ունեցածի առնչությամբ հարուցել է քրեական գործ: Օրենքի համաձայն, խստիվ կպատժվեն բոլորը, ում մեղքը կհաստատվի տեղի ունեցածում:

Վարչապետը մշտական ռեժիմում ստանում է տեղեկություն անչափահասների առողջական վիճակի մասին: Գիորգի Կվիրիկաշվիլու հանձնարարության համապատասխան, բոլոր համապատասխան գերատեսչությունները պատրաստ են, որ անհրաժեշտության դեպքում ապահովել տուժած երեխաների տեղափոխումը արտասահման»,- ասվում է կառավարության վարչության հայտարարությունում:

 

Նմանատիպ