Անհրաժեշտ է, որ Վրաստանի տնտեսությունը համատեղենք Եվրամիության միասնական շուկայի օրենքների հետ. Սալոմե Զուրաբիշվիլի

Վրաստանի նախագահի հայտարարությամբ, ազատ առևտրի մասին համաձայնագրի ընդունումը Վրաստանի տնտեսության համար անհրաժեշտ է, և այդ խորացմամբ գնալով էլ ավելի կմոտենանք եվրոպային:

«Տեսնում եմ երեք ճանապարհ, դրա համար անհրաժեշտ է ավելի մեծ քանակությամբ ինտեգրվենք եվրոպական քաղաքականության մեջ, որոնք կապված են էներգետիկայի, տրանսպորտի, հաղորդակցությունների, տարածաշրջանային զարգացման, անվտանգության և այլ ոլորտների հետ:

Մեզ հարկավոր է նաև սահմանել արժեքների և հաջողությունների վրա հիմնված ֆինանսական մեխանիզմ»,-նշել է Վրաստանի նախագահը:

Սալոմե Զուրաբիշվիլիի խոսքով, նույնպես անհրաժեշտ է, որ Վրաստանի տնտեսությունը համատեղենք և դրա կարգավորումը իրականացնենք եվրամիության միասնական շուկայի օրենքների համաձայն:

Լրատվությունը տարածում է Վրաստանի նախագահի մամուլի ծառայությունը: