Անհրաժեշտ է իրականացնել մարտի 8-ի համաձայնության իմպլեմենտացիան և շարժվել առաջ. Ադամ Քինզինգեր
Անհրաժեշտ է իրականացնել մարտի 8-ի համաձայնության իմպլեմենտացիան և շարժվել առաջ. Ադամ Քինզինգեր

ԱՄՆ-ի կոնգրեսական Ադամ Քիզինգերը սոցիալական ցանցում արձագանքել է մարտի 8-ի պայմանավորվածության վերաբերյալ Վրաստանում ԱՄՆ դեսպանատան տարածած հայտարարությանը:

Այսօրվա տարածած հայտարարության մեջ դեսպանատունը նշել է, որ մարտի 8-ի համաձայնագիրը վրացական քաղաքական ուժերի կողմից պատմական նշանակություն ունեցող հաղթանակ է և կոչ անում բոլոր կողմերին լիարժեքորեն պահպանել համաձայնագրի երկու մասերը:

«Գերազանց ասված է: Անհրաժեշտ է, որ վերջնականապես տեղի ունենա այս համաձայնության իմպլեմենտացիան և շարժվենք առաջ», – «թվիթեր»-ում գրել է Ադամ Քինզինգերը: