Անհնար է, որ Սաակաշվիլին որդու կրթությունը ֆինանսավորեր բյուջեից, նա պատրաստ էր մեզանից ամեն ինչ խլել ու դնել, իմ ծնողների տունը քանդես, որ բացվեր գրադարան. Գիուլի Ալասանիա
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի մոր՝ Գիուլի Ալասանիայի հայտարարությամբ, անհնար է, որ Սաակաշվիլին որդու կրթությունը ֆինանսավորեր բյուջեից։
Նշված մեկնաբանությամբ Գիուլի Ալասանիան պատասխանել է լրագրողի հարցին. «Էդուարդի ուսման վարձը ներառված է այն գումարի մեջ, որի համար Միխեիլ Սաակաշվիլիի դեմ հետաքննություն է ընթանում: Ուսման վարձը պետբյուջեից ծախսվե՞լ է»։
Գիուլի Ալասանիայի խոսքով՝ Միխեիլ Սաակաշվիլիի համար դա անհնար է։
«Ինձ հարցնում եք իր որդու կրթության ֆինանսավորման մասին, դա բացարձակապես անհնար է՝ ելնելով իմ որդու բնույթից։ Մարդը պատրաստ էր, մեզնից ամեն ինչ վերցնել: Իմ ծնողների տունը քանդել էր մեկնելուց առաջ, որպեսզի այնտեղ գրադարան հիմնեն»,- ասել է Գիուլի Ալասանիան։