Անհայտ տղամարդը կրակ է բացել Նյու Յորքի տաճարի մոտ
Անհայտ տղամարդը կրակ է բացել Նյու Յորքի տաճարի մոտ

Հրաձգություն էր Նյու Յորքի տաճարի մոտ: Կրակը բացել է անհայտ մի տղամարդ: Ըստ «Նյու Յորք փոստի» տղամարդը սկզբում կրակել է երկնքի ուղղությամբ, սակայն դեպքի վայր իրավապահների ժամանելուց հետո տաճարի մոտակայքում սկսել են երկկողմանի հրաձգություն:

Հարձակվողը վիրավորվել է ոստիկանության կողմից և նա այժմ բուժվում է հիվանդանոցում: Հրաձգության արդյունքում իրավապահներ չեն տուժել:

Հրաձգությունը տեղի է ունեցել տաճարի աստիճաններին, տաճարի երգչախմբի կողմից Սուրբ Ծննդյան երգերի կատարման ժամանակ: Ներկայացումը տաճարի առաջին հանրային միջոցառումն էր երկրում կորոնավիրուսի համավարակի տարածումից ի վեր: