Անհայտ անձինք Զուգդիդի-Թբիլիսի ուղղությամբ երթևեկող ավտոբուսի ուղղությամբ նետել են քարեր
Զուգդիդի-Թբիլիսի ուղղությամբ երթևեկող ավտոբուսի ուղղությամբ անհայտ անձինք նետել են քարեր: Վնասված է ավտոբուսի դիմապակին: Դեպքի հետևանքով ոչ ոք չի տուժել: Միջադեպը տեղի է ունեցել Խոբիի շրջանի Քվալոն գյուղում: Ավտոբուսը պատկանում է «Գլոբուս» ավտոտրանսպորտային միությանը:
Ինչպես հայտարարում է ընկերության ներկայացուցիչը, գյուղի մոտ իրենց դիմավորել են դիտմամբ, որպեսզի վախեցնեին ուղևորներին և կոտրել են ապակիները: Նրա փոխանցմամբ, դրանից հետո նշված անձինք նույն գյուղում վթարի են ենթարկվել, որից հետո նրանց ձերբակալել են իրավապահները:
Ավտոբուսի վնասման փաստով հետաքննություն է սկսվել ՔՕ-ի 187-րդ հոդվածի առաջին մասով, որը նկատի ունի ուրիշի իրի վնասում կամ ոչնչացում:
Բացի այդ, սա առաջին դեպքը չէ, երբ «Գլոբուս» ընկերությանը պատկանող ավտոբուսի վրա են հարձակվում: