Անհայտ անձիք Զուգդիդի-Թբիլիսի ուղղությամբ երթևեկող ավտոբուսի ուղղությամբ նետել են քարեր
«Գլոբուս» ավտոտրանսպորտային միության ավտոբուսի ուղղությամբ, որը երթևեկում էր Զուգդիդի-Թբիլիսիի երթուղիով, անհայտ անձիք նետել են քարեր:
Ավտոբուսի մեջ գտնվում էին ուղևորներ: Դեպքի հետևանքով ոչ ոք չի տուժել:
«Գլոբուսի» ներկայացուցիչը հայտարարում է, որ սա հատուկ կազմակերպված սադրանք էր մրցակիցների կողմից:
«Չլսված չարություն է, նպատակաուղղված դիմավորեցին, ավտոբուսում ուղևորներ կային և քարեր նետեցին: Հավանաբար, կազմակերպված էր այլ ավտոբուսի վարորդների կողմից»,- հայտարարում է ավտոբուսի վարորդը:
Այս րոպեներին Կայարանի հրապարակում, որտեղ կանգնած է վնասված ավտոբուսը, գտնվում են փորձագետ-քրեագետներ և ընթանում են քննչական գործողություններ: