Անհասկանալի բամբասանքների հիման վրա փորձեր են արվում վարկաբեկել Գիորգի Գախարիային, նրա թիմին, որն ապարդյուն է լինելու
Անհասկանալի բամբասանքների հիման վրա փորձեր են արվում վարկաբեկել Գիորգի Գախարիային, նրա թիմին, որն ապարդյուն է լինելու

Ըստ «Հանուն Վրաստանի» կուսակցության անդամ Բեքա Լիլուաշվիլիի, Գիորգի Գախարիային ու նրա քաղաքական թիմին վարկաբեկելու ցանկացած փորձ ապարդյուն կլինի:

Ըստ նրա, նման փորձը հիմնված է այն փաստի վրա, որ Գախարիայի թիմի կողմնակիցների թիվն օրեցօր աճում է:

«Ամեն օր մենք լսում ենք նոր հորինված պատմություններ: Գիտե՞ք ինչ եմ հիշում: Իմ մանկության տարիներին մի խաղ կար, այն կոչվում էր «փչացած հեռախոս», շշնջում էին տեղեկություններ, բամբասանքններ տարածում, և դա դա է ինձ հիշեցնում: Շատ ցավալի է, որ այս տիպի անհասկանալի բամբասանքները Գիորգի Գախարիային և նրա քաղաքական թիմին վարկաբեկելու փորձ են: Իհարկե, սա ապարդյուն կլինի: Ինչպե՞ս կարելի է անվանել նման քաղաքական գնահատականների տարածումը, որոնց ետևում չկա բանական և հետևողական տրամաբանություն: Դա այն բանի դրսևորումն է, որ նրանք տեսան, մենք քայլեր ենք կատարում առաջ և մեր քաղաքական օրակարգը կենտրոնացած է յուրաքանչյուր քաղաքացու կարիքների վրա: Նրանք տեսան նաև մեր միջազգային գործընկերների աջակցությունը, այն փաստը, որ մեր աջակիցների թիվն ու վարկանիշը օրեցօր աճում են: Սա որոշ անհասկանալի փորձերի հիմնական հիմքն է», – ասաց Բեքա Լիլուաշվիլին:

Լիլուաշվիլին ասում է, որ իրենց կուսակցությունը Թբիլիսիի քաղաքապետի թեկնածու կունենա, և այդ հարցը քննարկվում է թիմում:

«Ինչ վերաբերում է համագործակցությանը ուղղակիորեն ընտրական համատեքստում, ապա դրա մասին խոսելը դեռ վաղ է: Այսօրվա դրությամբ մեզ կոալիցիոն որևէ համաձայնագիր պետք չէ: Իհարկե, մենք Թբիլիսիի քաղաքապետի թեկնածու կունենանք: Մենք կքննարկենք տարբեր հնարավորություններ: Ես հիմա չեմ կարող ձեզ անուն տալ», – ասաց Լիլուաշվիլին:

Բեքա Լիլուաշվիլին պարզաբանում է, որ իրենք կհամագործակցեն ցանկացած քաղաքական ուժի հետ, որի արժեքները համահունչ կլինեն իրենց կուսակցությանը, և որը որոշակի պահին նեղ կուսակցական շահերը չի գերադասի պետական ​​շահերից:

«Նման քաղաքական ուժ կարող է լինել իշխող թիմը և ընդդիմադիր ուժերի այլ ներկայացուցիչներ», – ասաց Բեքա Լիլուաշվիլին: