Անգնահատելի է պատրիարքի վաստակը՝ Վրաստանում հոգևորի հզորացման գործում. Կախա Կալաձե
Անգնահատելի է պատրիարքի վաստակը՝ Վրաստանում հոգևորի հզորացման գործում. Կախա Կալաձե

Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն շնորհավորում է Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարքի 85-ամյա հոբելյանը:

«Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք, Սրբազնագույն և Երանաշնորհ Իլիա Երկրորդի նկատմամբ սիրով և հարգանքով շնորհավորում եմ 85 ամյա հոբելյանի առիթով: Ցանկանում եմ առողջություն և երկարակեցություն: Անգնահատելի է նրա 40-ամյա վաստակը Վրաստանում հոգևորականության հզորացման և ազգային ինքնության ամրապնդման գործում: Ցանկանում եմ, որպեսզի նա դեռ երկար տարիներ հոգ տանի մեր երկրի հզորացման համար»,- ասվում է Թբիլիսիի քաղաքապետի շնորհավորանքում: