Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան մտադիր է 7ս մեկ անգամ հայտ ներկայացնել ՖԻՖԱ-ում այս անգամ 2030 թվականի աշխարհի առաջնության հյուրընկալելու հետ կապված։ Վերջին մեծ ֆուտբոլային մրցաշարը, որը տեղի էր ունեցել մառախլապատ Ալբիոնում, 1996 թվականի Եվրոպայի առաջնությունն էր, իսկ 1966 թվականին, Անգլիան պատմության մեջ առաջին անգամ հյուրընկալեց Մունդիալին։
Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիայի նախագահ Գրեգ Կլարկը հայտարարում է, որ այս անգամ ընթանում են աշխատանքներ, որպեսզի նման քայլի շահութաբերությունը պարզվի։ Նրա խոսքով, այս հարցի հետ լապված որոշումը կիմանանք 2019 թվականին։
Հիշեցնենք, որ 2020 թվականի Եվրոպայի առաջնության շրջանակներում, որը մի քանի երկրում միաժամանակ կանցկացվի, Լոնդոնի Ուեմբլի մարզադաշտը կհյուրընկալի 7 խաղ, իսկ 2021 թվականին Անգլիան կհյուրընկալի կանանց Եվրոպայի առաջնությանը։