Անգելա Մերկելը հիշել է, որ գտնվում էր բռնազավթված գոտու մոտ և այնտեղից վերադարձել է շատ ծանր զգացմունքներով. Սալոմե Զուրաբիշվիլի
Եկել է ժամանակը ավելին պահանջենք մեր գործընկերներից և նրանք օգտագործեն իրենց լծակները,-այս հայտարարությունը Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին արել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ հանդիպումից հետո:
Նրա խոսքերով, նա ասել է Գերմանիայի կանցլերին, որ Վրաստանի արևմտյան ընկերները պետք է ազդեն Ռուսաստանի վրա, որ վերջինս փոխի իր դիրքորոշումը:
«Քննարկել ենք Վրաստանի բռժնազավթված տարածաշրջաններում ստեղծված իրավիճակը և Ռուսաստանի քաղաքականությունը: Նա հիշել է, որ գտնվում էր բռնազավթված գոտու մոտ և այնտեղից վերադարձել է շատ ծանր զգացմունքներով: Ես ասել եմ նրան, որ մենք այս ծանր իրավիճակից դուրս գալու գործիքներ չունենք և կախված ենք մեր բարեկամներից, որոնք աջակցում են մեզ, որ անձամբ ազդեցություն ցուցաբերեն Ռուսաստանի վրա, որ վերջինս փոխի իր դիրքորոշումը»,-ասել է Սալոմե Զուրաբիշվիլին:
Նրա խոսքերով, այսօրվա դրությամբ Ժնևյան միջազգային բանակցությունների ձևաչափը հասել է տեխնիկական մակարդակի:
Անգելա Մերկելը Սալոմե Զուրաբիշվիլիին հյուրընկալել է Գերմանիայի դաշնային գրասենյակում: Անգելա Մերկելի հետ հանդիպումը Սալոմե Զուրաբիշվիլին գնահատել է նաև սոցիալական ցանցում: Նա գրել է, որ հանդիպումը լավ է անցել:
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին այցով գտնվում է Գերմանիայում: Մինչ այդ նա հանդիպում է ունեցել Գերմանիայի դաշնային հանրապետության նախագահ, Ֆրանկ Վալտեր Շտայնմայերի հետ:
Հեղինակ -
Edgar Barsegyan