Գերմանիայում Անգելա Մերկելին չորրորդ անգամ վերընտրել են երկրի կանցլերի պաշտոնում:
Մերկելին օգտին քվեարկել են Բունդեսթագի 364 պատգամավոր, որը 35-ով քիչ է նախորդ քվեարկության արդյունքներից: Դեմ են քվեարկել 315 պատգամավոր, ձեռնպահ մնացել 9-ը:
Ավելի վաղ Մերկելը շնորհավորել էր երկրի Սոցիալ-դեմոկրատական կուսակցությանը, որը համաձայնել էր Քրիստոնեա-դեմոկրատների ու Քրիստոնեա-սոցիալիստների բլոկի հետ կոալիցիա կազմել: